00:00:00

Ես խնդիր չունեմ․ Մովսես Հակոբյանը՝ քրեական գործի, ԱԱԾ հաղորդագրության մասին

13:01, 01 հուլիս 2021 Իրավական

«Դա վաղուց է։ Անհեթեթություն է»։  Irakanum.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը։ Հիշեցնենք, որ ըստ կառույցի տարածած  հաղորդագրության Մովսես Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածով։ «Գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում նախկին բարձրաստիճան զինվորականը ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես  մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց»,- ասված է հաղորդագրությունում։ Մովսես Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պետական գաղտնիք չի հրապարակել, մեղադրանքը չի ընդունում։ «Նորմալ է ամեն ինչ։ Կարգն է էդպիսին։ Ես կարդացել եմ ԱԱԾ հաղորդագրությունը։ Եթե իրենք 306-րդ հոդվածը սխալ են մեկնաբանում, այդպես չի գրված, ինչպես իրենք են տարածում։ Դատախազությունը պետք է որոշում կայացնի, մեղադրանքը կարողանալու է դատարանում պաշտպանել, թե՞ ոչ»,- ասաց նա։ Հարցին, թե դուք ինչ եք կարծում այդ առնչությամբ, Մովսես Հակոբյանն ասաց, որ ինքը խնդիր չունի։ Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետական գաղտնիքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ հրապարակելու համար, իսկ նույն հոդվածի ծանրացուցիչ մասի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր