00:00:00

Քարաշամբ գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է

19:00, 29 հունիս 2021 Իրավական

Ամիսներ առաջ մեր թողարկումներից մեկում ներկայացրել էինք, թե Երևանի Մոլդովական փողոցի 36-ամյա մի բնակիչ ինչպես էր Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի մի ամառանոցից հեռուստացույց, կենցաղային իրեր ու գործիքներ գողացել։ Մարտի 17-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել գողությունը կատարած անձի վերաբերյալ։ Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում կասկածյալը Երևանի Թևոսյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին։ Գողության փաստով հարուցվեց քրեական գործ։ 36-ամյա տղամարդը կալանավորվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ գողությանը մասնակցել էր նաև Երևանի Խորենացու փողոցի 30-ամյա մի բնակիչ։ Հունիսի 24-ին ոստիկանները Խաղաղ Դոնի փողոցում հայտնաբերեցին կասկածյալին։ Փորձել էր փախչել։ Բայց իրավապահները բռնել էին նրան և բերման ենթարկել ոստիկանության Նաիրիի բաժին։ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր