00:00:00

Գյումրի-Մարմաշեն ճանապարհին մահվան ելքով վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել

12:27, 28 հունիս 2021 Իրավական

2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչը, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհով ընթանալիս, Մարմաշենի խճուղի 9/6 հասցեի դիմաց իր կողմից վարած «ԲՄՎ E60» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի 55-ամյա բնակչուհուն, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի, դիակի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մեքենայի վարորդն ու ուղևորը: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր