00:00:00

Երևանում BMW-ի վրա կրակոցներ արձակած ու 27-ամյա երիտասարդին հրազենային վնասվածքներ պատճառած կասկածյալը ներկայացել է

12:19, 23 հունիս 2021 Իրավական

Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել մայիսի 25-ին Երևանում՝ Շենգավիթ վարչական տարածքում, 27-ամյա Հովսեփ Դ-ի վրա կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալի մասին։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանների և քննիչների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 21-ին կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 40-ամյա  Մհեր Ա-ն։ Նա հունիսի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Մհեր Ա.-ն քննիչի որոշմամբ կալանավորվել է, քանի որ մինչ այդ, քննչական մարմինը դիմել էր դատարան և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Հիշեցնենք, որ մայիսի 25-ին կրակոցներ էին հնչել Երևանում:   Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով  իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն  ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Շենգավիթի  ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հովսեփ Դ.-ն է: Ոստիկանները պարզել էին նաև, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Բագրատունյաց 4-րդ նրբանցքի  21 շենքի բակից: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել էին BMW 320i մակնիշի 13 DD 331 համարանիշի ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել էին կրակոցի, իսկ ավտոմեքենայի սրահում էլ՝ արնանման հետքեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր