00:00:00

Օձունի համայնքապետը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. գործը կուղարկվի ՀՔԾ

23:07, 22 հունիս 2021 Իրավական

Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։ Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար»,- գրել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռվա մարզպետարանում պահանջ է դրվել նաեւ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջեւ, եւ երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր