Երևանում այսօր կրակոցներ են հնչել: Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Irakanum.am-ին ասաց, որ Արաբկիրի բաժնում կրակոցների վերաբերյալ ահազանգեր ստացվել են:
«Գյուլբենկյան փողոցում է գրանցվել դեպքը, դեպքի մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանով կրակոցներ է արձակել օդ»,-նշեց Ջանոյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել են ու բերման ենթարկել Արաբկիրի բաժին։
«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, կատարվում է քննություն»,-ասաց Ջանոյանը։
Irakanum.am