00:00:00

«Հարսանիք թիկունքում». նոր ներկայացում

00:12, 04 մայիս 2018 Մշակույթ

Գյումրու դրամատիկականի նոր ներկայացումը՝ նվիրված արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին։ Գյումրու դրամատիկական թատրոնում, շուրջ մեկ տարի ընթանում են Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրվող՝ «ՀԱՐՍԱՆԻՔ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ» ներկայացման բեմադրական աշխատանքները։ Պիեսը գրվել է Գյումրու դրամատիկականի համար։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն է՝ ԼՅՈՒԴՎԻԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, նկարչական ձևավորումը՝ ԳԱՐԵԳԻՆ ԵՎԱՆԳՈՒԼՅԱՆԻ, զգեստների ձևավորումը՝ ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, կոմպոզիտորն է՝ ՀՀ վաստակավոր արտիստ ՀԱՅԿՈՆ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս, ՀՀ վաստակավոր արտիստ` ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր՝ ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ՀՀ վաստակավոր արտիստներ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ու ՏԻԳՐԱՆ ԳԱԲՈՅԱՆԸ։ «Հարսանիք Թիկունքում» ներկայացման պրեմիերաները տեղի կունենան մայիսի 30-ին և 31-ին ժամը, 19։00-ին Տեղեկատու հեռ 060 38 10 10,099 889 779 Տոմսերը վաճառվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր