00:00:00

Սուրեն Պապիկյանի անվան հետ առնչվող վթարից տուժած տղայի ծնողները չխոսելու պայմանավորվածություն ունեն

18:35, 18 հունիս 2021 Իրավական

Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան համայնքում ավտովթարից տուժած 14 ամյա տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ:  Մեզ հաջողվեց պարզել, որ տղան հենց Սուրենավան համայնքի բնակիչ է եւ դեպքի պահին ինքն է եղել մեքենայի ղեկին:  Արդեն տեղեկացրել էինք, որ վթարի մասնակիցներից է նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: 14 ամյա տղայի հորից՝ Վահեից, հետաքրքրվեցինք, թե ինչ հանգամանքներում է վթարը եղել, արդյոք նախարարի պաշտոնակատարը դեպքի վայրում եղել է, օգնություն առաջարկել է կամ այցելել է տղային,  հետաքրքրվել է նրա վիճակով, թե՝ ոչ: Մեր զրուցակիցը չցանկացավ այդ թեմայով խոսել, ի պատասխան ասաց. «Կլինի՞ հարցերին չպատասխանեմ, մենք ոչ մի բան չգիտենք, բայց սաղ էլ հետաքրքրվել են, տենց մարդ չկա, որ չի հետաքրքրվել տղայիս վիճակով , համար տամ, այդ համարով զանգեք, իրենք ամեն ինչ կասեն »: Հետո պարզվեց, որ տղայի հայրը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գեւորգ Դերձյանի հեռախոսահամարն է տալիս: Գեւորգ Դերձյանն էլ ասաց, որ  իրենք են խնդրել տղայի ծնողներին, որ իր հեռախոսահամարը փոխանցի դեպքով հետաքրքրվողներին, որովհետեւ ծնողները հուզական վիճակում երբեմն սխալ են ներկայացնում վիճակը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր