00:00:00

Դատապարտյալներին խոստումներ են տրվում՝ իշխող քաղաքական ուժի օգտին քվեարկելու համար. Ռուբեն Մելիքյան

16:04, 18 հունիս 2021 Իրավական

Այսօր «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր ասուլիսում ասաց, որ  բազմաթիվ ահազանգեր են ստանում նախապատրաստվող ընտրախախտումների մասին: Նա  հատկապես անդրադարձավ ահազանգերից երկուսին, որոնք ըստ իրենց ուսումնասիրությունների՝ ունեն արժանահավատության բարձր աստիճան: «Առաջինը վերաբերում է քրեակատարողական համակարգին: Մենք ստացել ենք մի քանի ահազանգ այն մասին, որ կոնկրետ Վարդաշեն, Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկներում համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկների պետի տեղակալների կողմից սկսվել է աշխատանք դատապարտյալների հետ, որպեսզի դատապարտյալները հօգուտ իշխանության մասնակցեն քվեարկությանը: Նրանց խոստացվում են բազմաթիվ բարիքներ, շատ բարիքներ կան քրեակատարողական հիմնարկներում, որ ադմինիստրացիան կարող է դատապարտյալների համար անել՝ լրացուցիչ երկարատև տեսակցություն, պայմանական վաղաժամկետ ազատվելու հետ կապված հարցեր և այլն: Ըստ մեզ հաղորդված տեղեկությունների՝ մասնավորապես Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում պետի տեղակալ Կարեն Գևորգյանի կողմից, Նուբարաշենում Գարիկ Ծատուրյանի կողմից, Արմավիրում Եգոր Հակոբյանի կողմից իրականացվում է աշխատանք, որ դատապարտյալները  քվեարկեն հօգուտ իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի»»,- ասաց Մելիքյանը: Իրավապաշտպանը նշեց, որ Գլխավոր դատախազությունը կարող է հնչած ինֆորմացիայի առթիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություններ տալ: Իրավապաշտպանը ներկայացրեց, որ երկրորդ ահազանգը վերաբերում է փոքր ընտրատեղամասերին, որտեղ տեսանկարահանման և օնլայն ռեժիմով հեռարձակման հնարավորություն չկա: «Մենք ստանում ենք մի քանի համայնքներից նման ահազանգեր, որ այս պահին նախապատրաստվում է դրանցում բաց քվեարկության որոշակի ընթացակարգեր: Փոքր գյուղական համայնքներ են, օբյեկտիվ հսկողությունը հնարավոր չէ, վստահված անձանց դիտորդների հսկողություն նման համայնքներում այդքան շատ չի լինում»,- ասաց Մելիքյանը և կոչ արեց նախաձեռնել միջոցառումներ, որ նման երևույթները բացառվեն: https://www.youtube.com/watch?v=jB8IbSBo504

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր