00:00:00

Ալիևը Աբրահամյանին մեղադրել է ՀՀ բանակին օգնելու մեջ․ իսկ ինչու են հայ իրավապահներն այցելել Աբրահամյանի գրասենյակ

14:03, 18 հունիս 2021 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, նաեւ գործարարներ Սամվել Կարապետյանի եւ Դավիթ Գալստյանի նկատմամբ։ Զարմանալի զուգադիպությամբ այս պահին իրավապահները ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններով այցելել են Արա Աբրահամյանի գրասենյակ։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեր տեղեկություններով իշխանությունը հրահանգ է իջեցրել իրավապահներին ստուգել որոշ փաստաթղթեր։ Պարզվում է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ ՀՀ իրավապահներին դուր չի եկել այն հանգամանքը, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը իր հնարավորությունների շրջանակներում աջակցել է բանակին՝ զենք տրամադրելով։ Այլ մանրամասներ՝ քիչ անց։ Հավելենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է, որ իր հասցեին Բաքվի մեղադրանքներն անհեթեթություն են։ «Ադրբեջանի դատախազությունը կարող է ցանկացած բան հայտարարել, դա ինձ չի անհանգստացնում: Ավելի լավ կլինի նրանք զբաղվեն ԼՂ-ում մարդու իրավունքները ոտնահարող իրենց հանցագործներով: Եվ այն, ինչ նրանք հորինում են, անհեթեթություն է և ինձ չի անհանգստացնում: Ինձ համար դա ծիծաղելի է, ես անմեղ եմ և իմ հետ խնդիրներ չեն կարող լինել»,- նշել է Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր