00:00:00

Նոր մանրամասներ Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ավտովթարից

20:12, 16 հունիս 2021 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Արարատի մարզում ՔՊ-ական Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, այսօր՝ հունիսի 16-ին՝ ժամը 15․50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Տոյոտա մակնիշի մեքենայում եղել է Սուրեն Պապիկյանը։ Վերջինս լուրջ վնասվածքներ չի ստացել։ Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր