00:00:00

Հարմարեցված բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել ոսկյա զարդեր. 21-ամյա երիտասարդն արդեն խոստովանել է

15:52, 12 հունիս 2021 Իրավական

Հունիսի 11-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն է արվել: Ոստիկանությունից  հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 13.15-ից 14.25-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը և գողացել ոսկյա զարդեր: Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 21-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև գողոնը: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր