00:00:00

Գողության դեպքեր՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում. անհետացել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին հարազատների կողմից դրված ծաղիկները

20:30, 06 հունիս 2021 Իրավական

Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանը հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ անհետացել են որդու շիրիմին դրված ծաղիկները: «Բազմիցս բարձրաձայնել եմ, որ բոլորիս սրբավայր Եռաբլուրում կատարվում են տարբեր տեսակի գողություններ, և այսօր հերթը հասավ նաև իմ և բոլորի որդին դարձած Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին: Ժամեր առաջ Ալբերտի պապիկը ծաղիկներ է խոնարհել Ալբերտի շիրիմին, այնուհետև այցելել եմ ես և տեսել, որ ծաղիկները չկան։ Ուստի բոլոր սրբապիղծ, անհայրենիք շներին զգուշացնում եմ՝ հաջորդ անգամ կրկնվելու դեպքում խիստ պատժվելու եք, քանի որ այսուհետ լինելու է ուժեղացվաժ և խստացված ծառայություն՝ իմ ընկերների և սրտացավ մարդկանց կաղմից»,- գրել է Արտակ Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր