00:00:00

Երևանում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 55-ամյա տղամարդուն սպանած՝ նրա 32-ամյա քրոջ տղային

13:42, 06 հունիս 2021 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝ հունիսի 5-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցները տաք հետքերով իրականացնելով օպերատիվ հետախուզական և քննչական գործողություներ, բացահայտել են Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած սպանությունը: Մինչ դիահերձարանում դատաբժիշկը զննում էր դին,  ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 32-ամյա Արմեն Ե.-ին: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարած հանցագործութունը: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական  բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Դավիթ Դավթյանը, ում որոշմամբ  սպանության կասկածանքով Արմեն Ե.-ն  ձերբակալվել է: Դ. Դավթյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝  դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝   սպանվածը կասկածյալի քեռին է: Դատաբժշկի  նախնական եզրակացության համաձայն էլ՝  մահացածի մարմնի ձախ կողային հատվածում հայտնաբերվել է կտրած-ծակած վերք, իսկ դեմքին՝ վնասվածքներ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 5-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր