00:00:00

Գողության մեղադրանքով 18-ամյա աղջիկ է բերման ենթարկվել

14:31, 04 հունիս 2021 Իրավական

Մայիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակներից մեկի դրամարկղից մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գողություն էին արել։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ գողությունը հնարավոր է՝ կատարած լինի Շերամի փողոցի 18-ամյա մի բնակչուհի: Կասկածվողը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր