Երեկ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած սպանության գործով հարուցվել է քրեական գործ:
Քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ռաֆոն՝Ռաֆայել Մարդոյանը, որը եղել է սպանության վայրին մոտ գտնվող հյուրանոցներից մեկում, irakanum.am-ի տեղեկություններով՝ հարցաքննվել է նախ որպես վկա, ապա իր պատմածից հետո ներգրավվել է որպես տուժող:
Հիշեցնենք, որ դեռ երեկ շրջանառվում էր վարկած, ըստ որի՝ Մարդոյանի նկատմամբ հերթական ձախողված մահափորձն է տեղի ունեցել, կրակոցների թիրախում թեեւ եղել է Մարդոյանը, բայց սպանվել է նրա վարորդը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Մարդոյանի նկատմամբ նախկինում եւս չորս մահափորձ է իրականացվել, մեկ մահափորձ արվել է Երևանում մեկ այլ քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» հոր հուղարկավորության ժամանակ:
Ավելի վաղ՝ 2018-ին, սպանության փորձ Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ պլանավորել են նաև ԱՄՆ-ում՝ Գլենդելի հայկական հյուրանոցների մեկի մոտորտեղ արձակված կրակոցների արդյունքում կրկին սպանվել էր մեկ այլ անձ:
Դրանից որոշ ժամանակ առաջ կրակոցներից մի քանի վիրավորում էր ստացել Ռաֆայել Մարդոյանը և տեղափոխվել ԱՄՆ հիվանդանոցներից մեկը: Մեկ մահափորձ էլ իրականացվել էր Մոսկվայում:
Irakanum.am