00:00:00

Արմեն Սարգսյանի հրամանագրերով Երևանում և Տավուշում դատավորներ են նշանակվել

23:59, 01 հունիս 2021 Իրավական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Երևանում և Տավուշում դատավորներ են նշանակվել: Աշոտ Ջավախյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 27-ի ԲԴԽ-34-Ո-58 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Աշոտ Ջավախյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում: Արմինե Սաֆարյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 24-ի ԲԴԽ-33-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արմինե Սաֆարյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր