Սերժ Սարգսյանի կյանքից մի դեպք պատմեմ ձեզ, որն իմացել եմ 10 րոպե առաջ...
Ինչպես գիտեք, «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները, որի շրջանակներում մենք ոչ թե քարոզչությամբ ենք զբաղված, այլ պարզապես լսում ենք մեր հայրենակիցներին, ծանոթանում նրանց առօրյային և խնդիրներին:
Շիրակամուտ գյուղում էինք: Մտանք մի տուն, որն արտաքին տեսքից համեստ տուն էր: Մինչ ընկերներս շքամուտքում զրուցում էին տիկին Մարիամի աղջկա հետ, ես հյուրասրահում նկատեցի տիկին Մարիամին, ով պարզապես բազմոցին նստած էր: Երևում էր, որ տիկին Մարիամը առողջական խնդիրներ ունի: Մոտեցա և սկսեցինք զրուցել: Տիկին Մարիամի տղան զինվորական է եղել, ով մահացել է 1998թ.: Խոսեցինք իրենց գյուղից և այլնից և մեկ էլ տիկին Մարիամը ասեց, որ այսքան տարի ինքը միայն մեկ մարդուց` Սարգսյան Սերժից է շնորհակալ: Հետո շարունակեց պատմել իր և Նախագահի ծանոթության մասին:
Տիկին Մարիամը և Նախագահը, տարիներ առաջ ծանոթացել են Շիրակամուտի գյուղապետարանի բակում: Ասում է, թե բոլորն ասում էին, որ հանկարծ չմոտենաս, բայց ինքը ոչ մեկին չի լսել և մոտեցել է: Նախագահին տան խնդրով է մոտեցել տիկին Մարիամը: Ասում է, որ Նախագահը լսեց իրեն և կարգադրեց, որպեսզի գյուղամիջին տուն կառուցեն: Ասում է, որ, բառացի մեջբերում եմ, «բոլորը կարող են ասել, թե Սերժը վատն է, բայց ինձ համար նա մարդ է, մեծատառով մարդ, ով լսեց և օգնեց ինձ: Միակն էր բոլորից, ով լսեց ինձ»:
Էս ամենը ձեզ պատմեցի, որպեսզի հասկանաք, որ Սերժը պոպուլիստ չէր, այլ հայրենասեր, ով լուռ և առանց ցուցամոլության լսել և օգնել է հազարավոր մարդկանց...