00:00:00

Ընկեր կապիտուլյանտ, եթե ՀՀ տարածքում գործում են ադրբեջանական գործակալներ, ինչո՞ւ չեք ձերբակալում. Վանեցյան

23:59, 22 մայիս 2021 Տեսանյութեր

Մենք այսօր ընտրություններ անցկացնելու ոչ բարոյական, ոչ այլկերպի իրավունք չունենք: Այս մասին այսօր հրավիրված քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը: «Երբ հայտնի դարձավ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի մասին հայտարարությունը մենք կառավարության մոտ հրատապ հավաք հրավիրեցինք, այնտեղ կային նաեւ այլ ուժեր, մի հատվածը Բաղրամյան պողոտայում, մի հատվածը Ազատության հրապարակում ու էլի տեսանք, որ հանրությունը չարձագանեքեց այնպես, որպեսզի հնարավոր լինել վռնդել այս : Ինչ է մեզ մնում, չմասնակցել այս ընտրություններին եւ նհնարավորություն տալ այս իշխանություններին  վերարտադրվել: Մերն նպատակը մեկն է, թույլ չտալ այս իշխանություններին վերատադրվել»,-ասաց նա: Վանեցյանը չբացառեց հետընտրական պրոցեսները, ասելով, որ պատերազմ կեղծողը ընտրություն էլ կկեղծի: Վանեցյանի խոսքով` արդեն օրհասկան է վիճակը, քանի որ մենք արդեն չենք խոսում Արցախի մասին, գերության մեջ գտնվող զինծառայողների մասին, այլ խոսում ենք Սյունիք եւ Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիներին ինչ-որ մի կեպ Հայաստանի տարածքից դուրս շպրտելու մասին: Վանեցյանն անդրադարձավ նաեւ ընդդիմության գործունեությանը, ասաց, որ ընդդիմության առաջնորդներն իրենց պահում են ավելի պետականամետ, պահում են այնպես ինչպես իրենց պետք է պահի իշխանությունը, իսկ իշխանությունն իրեն պահում է որպես վատ ընդդիմություն վատ իմաստով: «Նիկոլ Փաշինյանը, լինելով վարչապետ, երկու օր առաջ հայտարարեց, որ հաստատված փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունում, գործում են Ադրբեջանի գործակալներ ու ինքը 100 տոկոսով ասում է: Հիմա հարց եմ տալիս, ընկեր կապիտուլյանտ, եթե ՀՀ տարածքում գործում են ադրբեջանական գործակալներ, ի՞նչ եք դուք անում, շարունակում եք թույլ տալ, որ այդ գործակալական ցանցը գործի,  ինչո՞ւ չեք ձերբակալում»,-ասաց նա: Վանեցյանը հավելեց, որ իր տեղեկություններով, մինչ այժմ Հայաստանի եւ  Ադրբեջանի միջեւ օպերատիվ կապը գործում է, իսկ պատերազմի եւ դրա մանրամասների մասին պետք է մանրամասն քննություն իրականացվի: https://www.youtube.com/watch?v=zrjMnX1_9B4&t=4s

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր