00:00:00

Ադրբեջանական ուժերի առաջխաղացում չկա. Ս. Միքայելյան

00:59, 02 մայիս 2018 Քաղաքականություն

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ելույթ ունենալով ԱԺ հատուկ նիստում կոչ արեց ՀՀԿ-ականներին «սրտաճմլիկ խոսքեր չասել»։ Պատգամավորը զուգահեռներ կատարեց 2008 թվականի մարտի մեկ-երկուսի իրադարձությունների հետ։ Պատգամավորը հիշեցրեց, թե ինչ է եղել 2008-ին դպրոցներում։ «Ոստիկանության աշխատողները ահաբեկում էին աշակերտներին, ծեծում որպեսզի չըմբոստանան, մեր գյուղում տեռոր է եղել թե՛ համագյուղացիների դեմ, թե՛ դպրոցում, մեր գյուղից չկա մի աշակերտ չկա, որը բաժին չի գնացել։ Դա ձեր իշխանություններն են արել, եթե 2008-ին ուսուցիչները բնամթերքով էին կաշառք վերցնում, հիմա քաշ փող են վերցնում։ Ես զինվոր եմ կանգնած ձեր առաջ, չեմ եկել ձեզ խաբեմ»,-ասաց Միքայելյանը։Ազգային ժողովում շարունակվում է վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստը։ «Էսօր ո՞ւմ եք եկել լոլո կարդում, ի՞նչ է պատահել ձեզ, դո՞ւք պետք է դզեք էս երկիրը, հնարավոր չի, երկիրը կարող է ռելսների վրա դնի  այն ժողովուրդը , որ հիմա կանգնած է իր ազատության համար պայքարի», - իր ելույթի ժամանակ ասաց Սասուն Միքայելյանը։ Նա նշեց, թե ժողովուրդը չի պայքարում պետության դեմ։ «Ժողովուրդը պայքարում է ձևավորված իշխանության դեմ, որ էս տարիների ընթացքում կեղեքել ա, քանդել ա, խլել ա,  ջարդել ա, ծեծել ա», - ասաց նա։   «Մեռնեմ ձեզ, ես ձեզ որպես ախպեր, հասկացեք իրավիճակի լրջությունը, ես ձեր հետ հելնենք, էթանք, եթե կարողանանք էդ ժողովրդին համոզենք, ես ձեզ հետ եմ, եթե չենք կարա, ժողովուրդ ջան, եկեք հասկանանք՝ ինչ ա կատարվում, նման բան Հայաստանում չի եղել», -ասաց նա։ Սասուն Միքայելյանը նշեց, որ այսօր ժողովուրդն իր ճակատագիրը կապել է Նիկոլ Փաշինյանի հետ։ «Մենք պարտավոր ենք չընդդիմանալ ժողովրդի ճակատագրին, իմ եղբայրներ, իմ քույրեր, մի թողեք էտ երեխեքին ինչ-որ դաժան բաների արժանանան, ինչ անեք, մեղքը ձեր վիզն ա մնալու», - ասաց Սասուն Միքայելյանը։ Նա նաև հայտարարեց, որ սահմանին ադրբեջանական ուժերի առաջխաղացում չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր