00:00:00

Դի Կապրիոն և Բրեդ Փիթը՝ նույն ֆիլմում

03:10, 02 մարտ 2018 Մշակույթ

Ռեժիսոր Քվենթին Տարանտինոն նոր ֆիլմ է պատրաստում՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» անվամբ: Այն էկրաններին կհայտնվի 2019 թվականին: Ֆիլմում նկարահանվելու են դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթը: Ֆիլմը պատմելու է հեռուստատեսային վեսթերնների նախկին աստղի և նրա դուբլյորի պատմությունը, ովքեր չեն կարողանում հարմարվել «անուրջների ֆաբրիկայի» սրընթաց փոխվող նոր կյանքին: Այս երկու օսկարակիր դերասանների մասնակցությունը նոր ֆիլմում կդառնա նրանց առաջին համատեղ աշխատանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր