00:00:00

Փոփոխությունների ծրագրեր ներկայացնելու համար ֆորումներ կկազմակերպենք. Լենա Նազարյան

02:45, 01 մայիս 2018 Քաղաքականություն

Նոր Հայաստանի կերտումը նույնպես պետք է լինի հազարավոր մարդկանց մտքի ու ձեռքերի աշխատանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: «Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունեն կամք ու եռանդ հետեւողականորեն իրականացնելու մեծ եւ կարեւոր փոփոխություններ Հայաստանում, եւ անչափ ուրախ ենք, որ այս գործում իրենց մասնակցությունն են ուզում ունենալ նաեւ Հայաստանում եւ Սփյուռքում տարբեր ոլորտներում հայտնի ու հաջողությունների հասած մասնագետներ, մտածող ու երազող քաղաքացիներ: Մեզ համար իրապես կարեւոր է յուրաքանչյուրի մասնակցությունը, գիտելիքը, փորձը եւ երազանքը եւ, մեր պարտավորությունն է ստեղծել հարթակ, որպեսզի յուրաքանչյուրը իր փոփոխությունների առաջարկը պատշաճ կերպով ներկայացնելու հնարավորություն ունենա: Այդ իսկ նպատակով շուտով կազմակերպելու ենք ֆորումներ, որպեսզի ցանկացողները կարողանան ներկայացնել իրենց եւ իրենց փոփոխությունների ծրագրերն ու առաջարկները»,- գրել է պատգամավորը: Լենա Նազարյանը նշել է, որ ֆորումի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդեն կազմակերչպական հարցերը լուծելուց հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր