00:00:00

Ստամբուլում հայկական եկեղեցին հարձակման է ենթարկվել

22:29, 30 ապրիլ 2018 Մշակույթ

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել։ Ինչպես հայտնում է Ermenihabr.am-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մուրադ Մըհչըն: Ըստ վերջինիս, այսօր լուսաբացին անհայտ անձիք աղբ են լցրել եկեղեցու բակում` փակելով մուտքը, իսկ պարսպի վրա թուրքերենով գրել. «Այս հայրենիքը մերն է»: Մըհչըն հրապարակել է նաև եկեղեցու լուսանկարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր