00:00:00

«Բախվել ենք կորոնավիրուսի երրորդ ալիքին»․ Անահիտ Ավանեսյան

00:37, 06 ապրիլ 2021 Առողջություն

Մարզային բժշկական կենտրոնների տնօրեններն առողջապահության նախարարությունում հանդիպել են նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Այսօր առաջնային խնդիր է պատվաստման գործընթացը հնարավորինս արագ սկսելու, քանի որ բախվել ենք երրորդ ալիքին: Ուստի բուժհիմնարկները` որպես շփման առաջնային օղակ, պետք է հանրությանն իրազեկեն պատվաստանյութերի հետ կապված ամբողջական և հավաստի տեղեկատվությունը: Սա է ճանապարհը բնականոն կյանքին վերադառնալու` թոթափելով առողջապահական համակարգի վրա եղած ծանրաբեռնվածությունը: Հարկ է նշել, որ պետք է դրսևորել հավասարակշռված մոտեցում` չգերագնահատելով և չթերագնահատելով ռիսկերը, հիմնվել գիտական մոտեցումների վրա և մեր քաղաքականությունը հենց դրա վրա կառուցել»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր