00:00:00

Պետական նպաստ է նշանակվել 549 անձնական գործով. ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

14:08, 03 ապրիլ 2021

ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբն իրազեկում, էր շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ ՍԾՏԳ ( սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն) տարածքային բաժինների կողմից՝ 01.01.2021-01.04.2021թթ. ընկած ժամանակահատվածում պետական նպաստ է նշանակվել 549 անձնական գործերով, որից 76-ը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով: Նպաստ է նշանակվել նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների համար: Վերահաշվարկ է կատարվել 112 անձնական գործերում, ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել 59 անձանց, իսկ ծննդյան միանվագ նպաստ՝ 211 նորածին երեխաների: Տոն և հիշարժան օրերի կապակցությամբ տրվող օժանդակության համար ընդունվել և նշանակվել է 90 անձնական գործ. «Մարտական Խաչի» մեկ անձնական գործ, երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին ամենամսյա դրամական օժանդակության համար ընդունվել է 11 գործ: Տրամադրվել է թվով 5 տեղեկանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր