00:00:00

Կոմանդոս լեգենդը ապրելու է հավերժ. Սեյրան Օհանյան

20:13, 31 մարտ 2021

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցական խոսք է հղել լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի մահվան առթիվ: «Խոր վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է մեր մարտական լավագույն ընկեր, հաղթանակած հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը: Նա Հայրենիքի իրական նվիրյալ էր և իր ընտրությունը կատարել է Արցախյան ազատամարտի առաջին օրերին, երբ արյան կանչով, սրտի թելադրանքով վերադարձավ Հայրենիք և անցնելով պատերազմի ամենաթեժ ճակատներով, հերոսաբար դիմակայելով, պարտության մատնելով թշնամուն՝ դարձավ Շուշիի ազատագրման խորհրդանիշը՝ չկրկնվող հետագիծ թողնելով հայ ռազմարվեստի պատմության մեջ: Նա դարձավ համազգային լեգենդ՝ ԿՈՄԱՆԴՈՍ: Եվ մնաց ժողովրդին կողքին՝ միայն իրեն հատուկ պարզությամբ, միշտ անկեղծ խոսելով ժողովրդի հետ: Վստահ եմ, այսօր մեզանից յուրաքանչյուրի սրտում շարունակում է հնչել նրա հարազատ ձայնը, յուրաքանչյուրիս սրտում անմոռանալի, թանկ հիշողություններ են և այն համոզմունքը, որ ԿՈՄԱՆԴՈՍ լեգենդը ապրելու է հավերժ: -Եղբա'յր, իմ լավագույն, ազնիվ, հավատարի'մ ընկեր, ննջի'ր խաղաղությամբ... Եվ թող հզոր, լուսեղեն հոգիդ, իր աներևույթ ներկայությամբ, համբերություն, սփոփանք բերի քո հիանալի ընտանիքին, բոլոր հարազատներին»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր