00:00:00

45-ամյա երևանցի և 43-ամյա վանաձորցի տղամարդիկ գողացել էին լրագրողի արձանը. Ոստիկանության բացահայտումը

23:55, 31 մարտ 2021 Տեսանյութեր

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի և Նոր Նորքի ոստիկանության ու քննչական բաժինների աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառման արդյունքում Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին 45-ամյա երևանցի և 43-ամյա վանաձորցի տղամարդիկ` վերջինիս վարած «Միցուբիշի» մակնիշի մեքենայով: Մանրամասնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժինը. «Մարտի 25-ին, ժամը 11.15-ին, ոստիկանություն էր զանգել Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը և հայտնել, որ կոտրել-տարել են Նոր Նորքի 1-ին զանգվածի եկեղեցու բակում տեղադրված արձանի ոտքերը: Ահազանգով դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները լծվեցին հանցագործության բացահայտման գործին: Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին մարտի 30-ին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի և Նոր Նորքի ոստիկանության ու քննչական բաժինների աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառման արդյունքում Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին 45-ամյա երևանցի և 43-ամյա վանաձորցի տղամարդիկ` վերջինիս վարած «Միցուբիշի» մակնիշի մեքենայով: Խոստովանական ցուցմունքը չուշացավ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվեց նաև, որ բերման ենթարկվածները կատարել էին ևս մեկ գողություն Ավանում. չգործող գարեջրատնից տարել էին սարքեր: Երկուսն էլ ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ: https://www.youtube.com/watch?v=62efZAeUQvM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր