00:00:00

Մեր ընտրացուցակում հնարավոր է՝ նոր անուններ լինեն. Ալեն Սիմոնյան

16:51, 31 մարտ 2021

Պատրաստվում ենք ընտրություններին, աշխատանքները սկսվել են, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, իմքայլական Ալեն Սիմոնյանը: Նա չբացառեց, որ իրենց ընտացուցակում հնարավոր է՝ նոր անուններ լինեն: «Կան պատգամավորներ, որոնք լքեցին «Իմ քայլը», բնական է, որ իրենց հետ այլևս աշխատելն անհնար եմ համարում: Անգամ այսօր այստեղի նրանց աշխատանքը համարում եմ, մեղմ ասած, ոչ լեգիտիմ: Մեր գործընկերների մեծ մասը շարունակելու է աշխատանքը, մի մասը կարող է գործադիրում շարունակի: Ցնցումներից հետո կուռ մնացած թիմը շարունակելու է աշխատել», - ասաց Սիմոնյանը:
Խորհրդարանի փոխխոսնակը կարծում է՝ ընտրություններին ճիշտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվանումով գնալն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր