00:00:00

Ադրբեջանցի զինծառայող է խեղդվել Արցախի գրավյալ տարածքում

17:39, 31 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանցի զինծառայողը խեղդվել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում գտնվող լճերից մեկում, հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Նախնական տեղեկատվության համաձայն, ենթասպա Հեյդար Ռովշան օղլու Ալիևը, ով մասնակցել է մարտական գործողություններին, խեղդվել է Հադրութից ոչ հեռու գտնվող լճում: Եվս մեկ ադրբեջանցի զինծառայող՝ Իլկին Զոհրաբովը, օրերս մահացել է Քարվաճառում (Քելբաջար)։ Փաստի առթիվ հետաքննություն է իրականացվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր