00:00:00

Ադրբեջանում կիրառվում են սպանություններ, խոշտանգումներ, բռնաճնշումներ. ԱՄՆ Պետքարտուղարություն

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ կան, ներառյալ անօրինական ու կամայական սպանությունները, խոշտանգումները, մասնավոր կյանքին կամայական միջամտությունը, երկրի սահմաններից դուրս քաղաքական դրդապատճառներով բռնաճնշումները, կարծիքի արտահայտման ազատության եւ մամուլի ազատության սահմանափակումները: Այս մասին նշված է աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում, հայտնում է Turan-ը: ԱՄՆ զեկույցում լուսաբանվում են մարդու իրավունքների կարեւոր խնդիրները, ինչպես՝ քաղբանտարկյալների, կոռուպցիայի խնդիրները, դատական համակարգի անկախության հետ կապված լայնորեն տարածված խնդիրները, լրագրողների նկատմամբ բռնությունը, զրպարտության քրեականացումը, լրագրողների հետապնդումներն ու կալանավորումները կասկածելի մեղադրանքներով եւ վեբկայքերի արգելափակումը: «[2020 թվականի] մայիսի 15-ից մայիսի 19-ի առավոտ Turan.az լրատվական կայքը եւ իր Contact.az մասնաճյուղը ենթարկվել են զանգվածային կիբեռհարձակման եւ երկու անգամ արգելափակվել են: Հարձակումը կատարվել է այն բանից հետո, երբ կայքերը քննադատական հոդվածներ են հրապարակել կառավարության COVID-19 համավարակ գործողությունների վերաբերյալ,- նշված է զեկույցում: - Ադրբեջանի կառավարությունը չի հետապնդել եւ չի պատժել այն պաշտոնատար անձանց մեծ մասին, որոնք խախտում են մարդու իրավունքները, նրանց անպատժելիությունը շարունակել է խնդիր մնալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր