00:00:00

ԱՄՆ-ը կասկածի տակ է դրել կորոնավիրուսի ծագման մասին ԱՀԿ-ի հետազոտության արդյունքները

23:38, 30 մարտ 2021

ԱՄՆ-ում կասկածում են հետազոտության արդյունքների ճշտության մեջ, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է կորոնավիրուսի ծագման մասին զեկույցում: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հաղորդում Է Reuters գործակալությունը: Նա կոչ է արել կազմակերպությանը հետազոտության երկրորդ փուլ կազմակերպել՝ դրան թույլ տալով միջազգային եւ անկախ փորձագետների մասնակցությունը: «Նրանց անհրաժեշտ է տվյալների անսահմանափակ հասանելիություն տալ։ Նրանք պետք է հնարավորություն ունենան խոսելու այն մարդկանց հետ, ովքեր այնտեղ էին այդ պահին, եւ ԱՀԿ — ն կարող է գնալ այդ քայլին», - հայտարարել է Փսակին։ Փսակին նաեւ մտահոգություն է հայտնել զեկույցի բովանդակության կապակցությամբ. նրա խոսքով՝ այն միջազգային հանրությանը չի մոտեցրել այն ըմբռնմանը, թե ինչպես է սկսվել չինական Ուհանում պանդեմիան, ինչը նշանակում է, որ չի օգնի կանխել նման իրավիճակն ապագայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր