00:00:00

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել

15:06, 30 մարտ 2021

Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Վահան Հովհաննիսյանի գրառմանը, թե առողջապահության նախարարությունը սխալ «հասցեով» քովիդ դրական թեստերի պատասխան է տրամադրել օգտատիրոջը, ինչն էլ դառնում է վարակի թվերի ձևափոխման պատճառ, պաշտոնապես տեղեկացնում ենք` Ձեր սքրինշոթում նշված հեռախոսահամարը չի պատկանում մեր համակարգին: Մեր կողմից ուղարկված հաղորդագրություններում, որպես հաղորդագրության ուղարկող, նշվում է ՀՀ ԱՆ-ն։ Այս պարագայում, համաձայն սքրինշոթի, նշված է այլ հեռախոսահամար: Գուցե ինչ-որ մեկը կատակել է. նաև խորհուրդ ենք տալիս առանց հիմքերի չզրպարտել պետական գերատեսչությանը։
Հարգելի՛ Վահան, տեղեկացնենք նաև, որ քովիդ դրական թեստի պատասխանի առկայության դեպքում հաղորդագրությունն ուղարկվում է ավտոմատ կերպով` Արմեդ համակարգից՝ նմուշառման ժամանակ տրամադրված հեռախոսահամարին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր