Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 14։20-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Է. Ա․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 75-ամյա Ա. Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Հ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Ա․-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես պայմանագրային զինծառայող։