00:00:00

«Ես կարծում էի՝ դա լավ միտք է». Թրամփը հրաժարվում է Հորմուզի նեղուցով փոխադրումների համար 20 տոկոս վճար գանձելու իր ծրագրից

21:30, 14 հուլիս 2026 Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Պարսից ծոցի երկրները դեմ են հանդես եկել Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանելու իր ծրագրին։

«Ես կարծում էի՝ դա լավ միտք է»,- այս առնչությամբ ասել է Թրամփը՝ Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդիի հետ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝  վերաբերող իր առաջարկած «նախաձեռնությանը»՝ Հորմուզի նեղուցում «նավագնացության անվտանգությունն ապահովելու դիմաց» փոխադրվող բեռների արժեքի 20%-ի չափով վճար գանձելու մասին։  

Թրամփը հավելել է, որ Պարսից ծոցի երկրների ղեկավարները կապ են հաստատել իր հետ և  դեմ արտահայտվել դրան։

Այսօր ավելի վաղ Թրամփը մեկ այլ հայտարարություն է արել՝ ասելով, որ հրաժարվում է Հորմուզի նեղուցով նավարկության համար վճար գանձելու՝ «ԱՄՆ-ի համար 20 տոկոսի չափով փոխհատուցման վճարի» գաղափարից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր