00:00:00

Մասնագետները զգուշացնում են սեռանական նոր հիվանդության բռնկման վտանգի մասին

14:28, 29 մարտ 2021 Առողջություն

Ռուս ուրոլոգ Եվգենի Գրեկովը հայտարարել է, որ սկսվում է սեռական նոր ինֆեկցիայի համաճարակ, ինչը իր հերթին վատթարացրել է վիճակը մյուս հիվանդությունների հետ կապված, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով։ Այս մասին հայտնում է «Говорит Москва» ռադիոկայանը։ Համաճարակի պատճառ կարող է դառնալ Mycoplasma genitalium բակտերիան, որը կայուն է հակաբորբոքայինների հանդեպ։ Մասնագետը ասել է, որ Մոսկվայում արդեն տարածումը բավական շատ է եւ բուժում կազմակերպել հնարավոր չէ ոչ «Ջոզամիցինով», ոչ «Դոքսիցիկլինով» եւ ոչ էլ «Ազիտրոմիցինով»։ Բակտերիան կարող է առաջացնել անպղտություն եւ ծանր տարբերակով պրոստատիտ։
Հիվանդությունը արտահայտվում է ցիստիտի եւ միզուկից թարախի արտահոսման ախտանիշներով։ Բժիշկը հորդորել է լինել չափազանց ուշադիր վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական հիգիենայի հետ կապված հարցերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր