00:00:00

Արմեն Սարգսյանն ու Լիլիթ Մակունցը քննարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը

18:29, 24 մարտ 2021

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, այն հաղթահարելու ուղիներին, և, որպես հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Ներկայացնելով իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը կարևորում է ընտրական օրենսդրության կատարելագործումը և, մասնավորապես, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ համամասնական ընտրակարգով անցկացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր