00:00:00

ԱԺ-ն քննարկեց COVID-19-ի հարցով հանձնաժողովի լիազորությունները երկարացնելու որոշման նախագիծը

12:59, 23 մարտ 2021

Ազգային ժողովը քառօրյայի ընթացքում քննարկեց Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունները 6 ամիս երկարաձգելու վերաբերյալ որոշման նախագիծը:
«Որպեսզի մենք կարողանանք տրամաբանական ավարտին հասցնել հանձնաժողովի աշխատանքները, մեզ անհրաժեշտ են լիազորությունների ժամկետի երկարաձգում, հետևաբար հանձնաժողովը այս առաջարկությամբ հանդես է գալիս և ներկայացնում է սույն որոշման նախագիծը»,-ասաց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Խաչատրյանը նաև ասաց, որ անցած 2 ամիսների ընթացքում հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել: «Հանձնաժողովի կողմից իրականացվել է 10 հարցում՝ 333 հարցերով: Այդ հարցերից 2-ը ընդհանուր առմամբ ուղղվել է կառավարությանը՝ դրանք հասցեագրելով 10 նախարությունների, Կառավարության ենթակա մարմիններին և վարչապետի ենթակա երկու մարմինների: Հարցումներ են ուղղվել անկախ մի շարք մարմիններին, մասնավորապես Կենտրոնական բանկին, Գլխավոր դատախազությունը, Հաշվեքննիչ պալատին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին»: Նա նաև ասաց, որ Կառավարության կողմից առաջարկվել է ողջամիտ ժամկետ համապարփակ, ամբողջական պատասխաններ ներկայացնելու համար մինչև սույն թվականի մարտի 30-ը: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ հիշեցրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: «Եթե 6 ամսով երկարացնում ենք, բայց քաղաքական պայմանավորվածությունների համաձայն գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հնչեցված ժամկետը 6 ամիսց առաջ է լինում, դուք նայե՞լ եք կարգավորումները, ի՞նչ է լինելու հանձնաժողովի ճակատագիրը»»: «Նույնիսկ այն պարագայում, եթե արտահերթ խոարանական ընտրությունների գնալու պայմաններում քննիչ հանձնաժողովը հնարավորություն չունենա, չհասցնի ամբողջապես ավարտել աշխատանքը, ես կարծում եմ, որ կատարված աշխատանքը ամենևին կորած չի լինելու, և ես լիահույս եմ, որ մյուս Ազգային ժողովի համար ևս կորոնավիրուսի հետ կապված հարցերի քննությունը օրակարգային և կարևոր ուղղություններից մեկը»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ հանձնաժողովը իր աշխատանքները կկատարի այնքանով, որքան կհասցնի, իսկ ստացված տեղեկատվությունը կարխիավորվի և կփոխանցվի հաջորդ Ազգային ժողովին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր