00:00:00

Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսում. Գեւորգ Պետրոսյան

20:21, 22 մարտ 2021

Երբ պետության երրորդ դեմքը (ի պաշտոնե) դիտավորյալ չի կատարում օրինական դատական ակտը, թվում է, թե թքում է արդարադատության  երեսին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ «Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսում... Երբ պետության երրորդ դեմքը (ի պաշտոնե) դիտավորյալ չի կատարում օրինական դատական ակտը, թվում է, թե թքում է արդարադատության  երեսին...
Իրականում ինքը թքում է հուժկու քամուն ընդառաջ...  հասկացաք հետեւանքը... Վաղը, երբ ինքը հայցի դատարանի օգնությունը, մի ուրիշն էլ թքելու է իրեն պաշտպանող դատական ակտի վրա... Ես վաղուց դադարել եմ զարմանալ Նիկոլի ամբարտավանության վրա... Ինձ զարմացնում է Օնիկ Գասպարյանի կրավորական կեցվածքը... Ինչո՞ւ այդքան խեղճ, ինչո՞ւ այդպես տկար... Մի հրահանգով կարելի էր լուծել այս թնջուկը... Ինչո՞ւ չարվեց... Բա ըտենց են պայքարո՞ւմ թշնամու դեմ... Իսկապես զարմացած եմ...»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր