00:00:00

Գորիսի Ուսուցչի տունն արդեն սեփականատեր ունի. աճուրդի մեկնարկային գինը եղել է 31 միլիոն 876 հազար դրամ

00:08, 23 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկի՝ ուսուցչի տան աճուրդը տեղի է ունեցել. շենքն արդեն սեփականատեր ունի։ Այս մասին  տեղեկացանք Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանից։ Պետական գույքի կառավարման կոմիտեն Գորիսի ուսուցչի տունը հանել էր աճուրդի Կրթության ազգային ինստիտուտի պարտքի դիմաց։ Աճուրդի մեկնարկային գինը եղել է 31 միլիոն 876 հազար դրամ։ Նշենք, որ Գորիսի ուսուցչի տան շենքը դեռեւս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդարան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, ով համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր