00:00:00

Շվեդական խոշոր ընկերությունը մտնում է հայկական շուկա. Քերոբյան

19:22, 22 մարտ 2021

Ինձ համար, որպես բիզնեսից եկած մարդ, շատ կարևոր է իրագործել այն ամենն, ինչն խոսվում է և ստանալ արդյունքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մոտ ամիսուկես առաջ հայտնեցի, որ փորձում ենք լուծել շվեդական մի խոշոր, 25մլրդ դոլար կապիտալիզացիա ունեցող ներդրողի խնդիրները՝ բացելով մուտքը Հայաստան։ Խնդիրները լուծվեցին և այսօր այդ ընկերությունը հայտարարեց իր Հայաստանյան Ստուդիայի հիմնադրման մասին։ Նման խոշոր ընկերություններն Հայաստանում կստանձնեն համաշխարհային որակի աշխատանքի կուլտուրայի և բարձրակարգ մասնագետների կադրերի դարբնոցի դերը, ուստի և օդուջրի պես անհրաժեշտ են մեր տնտեսությանը։ Ընկերության վերջին հաղորդագրությունն էլ սա է՝ EVOLUTION-ը Երևանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա։ Մենք ուրախ ենք հայտնել, որ շատ շուտով Հայաստանում հետաքրքիր աշխատանքային հնարավորություններ ենք առաջարկելու։ Հետևեք մեր նորություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր