00:00:00

Արմեն Սարգսյանը բացատրում է, թե ինչու է որոշել դառնալ Բրիտանիայի քաղաքացի

16:38, 01 մարտ 2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արմեն Սարգսյանին խնդրեց անդրադառնալ իր երկքաղաքացինությանն ու լուրերին, թե ինքը չունի այնքան ժամկետով քաղաքացիություն, որ դառնա նախագահ: Պատգամավորն ընդգծեց՝ եթե անձը ՀՀ քաղաքացի է, ՀՀ սահմանադրությունը չի բացառում այլ երկրի քաղաքացիությունը, սակայն Սահմանադրությամբ երկքաղաքացին նախագահի պաշտնում առաջադրվել չի կարող: Ըստ Զեյնալյանի՝ բրիտանական օրենսդրության համաձայն՝ քաղաքացիությունից հրաժարվելն ուժի մեջ է, և քաղաքացիությունը դադարում է, երբ քարտուղարը գրառում է կատարում: Արմեն Սարգսյանը նշեց, թե ինքը ՀՀ քաղաքացի լինելով՝ դիմել է Բրիտանիայում մշտական կեցության, հետո քաղաքացիության համար 2000 թ-ին, երբ ազատվել է ՀՀ դեսպանի պաշտոնից: «Դա ինչ-որ իմաստով ապահովության և գործունեության համար քայլ էր, քանի որ դրանից հետո պետական ծառայության մասին չէի մտածում, մտածում էի՝ իմ կյանքն այլ ճանապարհով պետք է գնա: Երկու տարի հետ քաղաքացիություն ստանալուց հետո բոլոր տարիներին զգացել եմ ՀՀ քաղաքացի, որը արատահայտվել է իմ գործունեությամբ և շատ այլ փաստաթղթերով: Կարևոր է՝ երբ է անձը դիմել իր քաղաքացիությունից հրաժարման համար»,-ասաց նա և մեկնաբանեց, թե բրիտանական օրենքով առաձնացվում են երկու կատեգորիա մարդիկ: «Անհատները, եթե այլ քաղաքացիություն չունեն. և քաղաքացիությունից ազատելու գործընթացը բարդ է, բայց այն անձինք, ովքեր ունեն կրկնակի քաղաքացիություն, և այդ անհատների համար փաստորեն մերժման պրոցեդուրա չկա: Անհատի դիմելուց հետո, փաստորեն, իր դիմումի մերժման ձև չկա»,-ասաց նա և հայտարարեց, թե ինքը ՀՀ քաղաքացի է 2011թ-ի դեկտեմբերի 2-ից: Արմեն Սարգսյանը ասաց, որ բրիտանական օրենքը նախադեպային օրենք է: «Նախ նմանատիպ նախադեպեր կապված երկքաղաքացիության հետ շատ կան, երկրորդը՝ ինչպես ասացի, իմ կողմից տրվել են այն բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջել են: Ուզում եմ կրկնել, որ ես 2011թ-ի դեկտեմբերի 2-ին չէի էլ կարող երազել, որ ՀՀ Սահմանադրությունը կփոխվի, և ես կգամ այստեղ և կապատասխանեմ ձեր հարցերն, դիմել եմ և այդ օրվանից միայն ՀՀ քաղաքացի եմ»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր