00:00:00

Անի Սամսոնյանը տուն ինտերնատների միաձուլման հարցով դիմել է Մեսրոպ Առաքելյանին

16:10, 22 մարտ 2021

Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատ ՊՈԱԿ-երի հնարավոր միաձուլման  հարցով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: «Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատ ՊՈԱԿ-երի հնարավոր միաձուլման դեմ: Այս մասին հրապարակված որևէ իրավական փաստաթուղթ չկա, բայց հայտնի է, որ մի շարք գերատեչությունների համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառել է ՊՈԱԿ-ների միաձուլման եղանակով վերակազմակերպելու նախագիծ: Գրավոր դիմել եմ ՀՀ Աշպատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին նախագիծը ինձ տրամադրելու համար: Նախագծին ծանոթանալուց հետո կարող ենք ավելի առարկայական խոսել ՊՈԱԿ-երի հնարավոր վերակազմակերպման հնարավորության և նպատակահամարության վերաբերյալ»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր