00:00:00

Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում. հոսպիտալացվել է 5 մարդ

19:30, 22 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Մարտի 22-ին ժամը 00:05-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարտի 21-ին ժամը 20:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1971թ. ծնված Վ. Մ.-ն, 1991թ. ծնված Ա. Մ.-ն, 1971թ. ծնված Կ. Մ.-ն, 2003թ. ծնված Ի. Մ.-ն և 1996թ.ծնված Ա. Մ.-ն։ ԱՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են մարտի 21-ին ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր