00:00:00

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի վարչապետին

15:50, 20 մարտ 2021

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի վարչապետին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության վարչապետ Հիշամ Ալ-Մեշիշիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ Թունիսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ հարաբերությունների զարգացումը և երկկողմ օրակարգի խթանումը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությունը։ Լիահույս ենք, որ Հայաստանի և Թունիսի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության և առաջընթացի։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր