00:00:00

ՏՄՊՊՀ նախագահը Մոսկվայում Արման Շակկալիևի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցերը

15:20, 20 մարտ 2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի(ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն: Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրային ցանցերի համար բարեխիղճ մրցակցության վարքագծի կանոնների  մշակման անհրաժեշտությանը, ՀՀ մրցակցության օրենսդրության ԵԱՏՄ իրավունքին համապատասխանության հարցով մոնիթորինգի արդյունքներին և աշխատանքների այլ առաջնահերթ ուղղություններին վերաբերող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շուկաներում հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության ոլորտում փոխգործակցությանը և համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Միաժամանակ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով անցկացվող առաջիկա խորհրդակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումներ թույլ չտալու գործում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը: Երկուստեք կարևորել են տարբեր շուկաներում, մասնավորապես թվային շուկաներում իրականացվող վարույթների աշխատանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր