00:00:00

Եթե սահմանափակումների գործընթացը փորձում եք տեղավորել իշխանության՝ Սյունիքն անվտանգ է վտանգավոր թեզի ներքո, դրանով ավելի մեծ վնաս եք հասցնում երկրի անվտանգությանը. Աբրահամյան

11:10, 19 մարտ 2021

Սահմանամերձ համայնքներում, աահմանային հատվածներում տեսանկարահանումները, լուսանկարահանումներն, հավաքական առումով՝ լուսաբանումներն, անշուշտ կարգավորման խնդիր ունեն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: «Բայց դրանք պետք է լինեն տրամաբանության սահմաններում, որպեսզի չդիտվի զուտ իրականության քողարկում։ Մեկ օրինակ բերեմ. Գորիս-Կապան ճանապարհի մերձակա հատվածներում ադրբեջանական մեկ սահմանային ուղեկալ և մի քանի դիտակետ-հենակետներ կան։ Եթե ես ճանապարհին մեքենայից նկարում եմ, դա ի՞նչ սպառնալիք է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգությանը։ Խնդիրն այն ժամանակ կլինի, եթե, օրինակ ես դա նկարեմ մեր մարտական դիրքի այնպիսի ռակուրսից կամ սահմանային հատվածից, որում կերևա մեր դիրքի կառուցվածքը, կահավորումը, սպառազինությունը, տեխնիկական միջոցները և այլն։ Թող որևէ կառույց, այդ թվում՝ ԱԱԾ-ն, ցույց տան այն վտանգները, ռիսկերը, որոնք կարող են առաջացնել մայրուղուց լուսանկարահանում կամ տեսանկարահանում իրականացնելը։
Եթե այս սահմանափակումների գործընթացը փորձում եք տեղավորել իշխանության՝ Սյունիքն անվտանգ է կեղծ և վտանգավոր թեզի ներքո, ասեմ, որ դրանով ավելի մեծ վնաս եք հասցնում երկրի ազգային անվտանգությանը, քան իրականության մասին խոսելով։ Ի վերջո, մեր խնդիրն այն է, որ ռեսուրսները սահմանային անվտանգության ապահովման ուղղությամբ դնելու փոխարեն իշխանությունը զբաղված է իրականությունը թաքցնելով», - նշել է Աբրահամյանը։ Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը կառավարության հավանությանն է ներկայացրել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտա­գործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տա­րածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգե­լա­փա­կոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր