00:00:00

Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների շուրջ

03:05, 19 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների վերաբերյալ: Քննարկվել է պատերազմական գործողությունների ընթացքում վնասված բուժհիմնարկների շենքային պայմանների վերականգնման, վերանորոգման, նոր սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության նոր կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիների բուժման հնարավորություններին և սոցիալական տարբեր արտոնություններից օգտվելու մեխանիզմներին առնչվող հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր