00:00:00

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ՀՀ-ում քաղաքական գործիչների պատասխանատվության վերաբերյալ

20:58, 18 մարտ 2021

Փաստորեն, կարելի է գրեթե բոլոր բնագավառներում ձախողել, որոնցից գլխավորը՝ անվտանգության և տարածքային ամբողջականության կարևորագույն հարցում, ու հետո գնալ ընտրությունների, կարծես թե ոչինչ էլ չի եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր, բռնցքամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը: «Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանում քաղաքական գործիչների պատասխանատվության և հաշվետվողականության վերաբերյալ։ Սպասենք ամենամանիպուլյատիվ քարոզարշավի և ոչ միայն: հ.գ. Ելնելով իշխող քաղաքական ուժի հայտարարություններից՝ ստացվում է, որ 2 շաբաթում ժողովրդի մոտ հանկարծ արտահերթ ընտրությունների հանրային լրջագույն պահանջ առաջացավ»,- գրել է Ջուլֆալակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր