00:00:00

Առնվազն խուլիգանությունն ակնհայտ է. Մելիքյանը՝ ԲՏԱ նախարարի՝ լրագրողի վրա հարձակման մասին

20:25, 18 մարտ 2021

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Նա տարածել է տեսագրությունը՝ կից գրելով.. «Առնվազն խուլիգանությունն ակնհայտ է։ Փայլակին իրավաբանական աջակցություն է ցույց տալիս մեր իրավապաշտպան կազմակերպության՝ «Իրավական ուղու» փաստաբան, [նախկին] լրագրող Սոսե Չանդոյանը։ Հենց հիմա Փայլակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ոստիկանությունում»։ Հիշեցնենք, որ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ժամեր առաջ հայտնել է, որ հարձակման է ենթարկվել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր