00:00:00

«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

19:11, 18 մարտ 2021

ArmDaily.am-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասաց, որ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ դատարանի որոշումը օրինականության հաստատում էր: «Օրինականության հաստատման առումով դատարանն ընդամենը կիրառել է հայցի ապահովման միջոց, այսինքն կասեցրել է իրավունքի ուժով հրամանի մտնելու փաստը, որպեսզի մինչև գործն ըստ էության լուծվի, չխախտվեն Օնիկ Գասպարյանի հնարավոր իրավունքները: Այդ իմաստով շատ կարևոր է, որ նման ցանկացած վեճ լուծում ստանա դատարանում»,-ասաց Հակոբյանը: Նա նշեց, որ նախագահը հնարավորություն ուներ լուծում տալ այս հարցին, բայց նա դա չարեց՝ թողնելով բախտի քմահաճույքին այս հարցի լուծումը: Հիմա վարչական դատարանը իր վրա է վերցրել այս հարցի լուծումը, ըստ էության, քանի որ կա դիմում և համապատասխան հայց:
Նա նշում է, որ ողջունելի է, որ դատարանները և իրավունքի գերակայությունը աշխատում են Հայաստանում և շատ կրիզիսային հարցեր հարթվելու ճանապարհներին: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ հանդիպումից հետո հունիսի 20-ին Փաշինյանի կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը, Սոս Հակոբյանը նշում է, որ նորություն չէր, որ ԲՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին։
«Մենք նույնպես հենց ամենասկզբից էլ, շարժման ընթացքում էլ հայտարարել ենք, որ եթե անկախ Հայրենիքի փրկության շարժման կամքից տեղի ունենան արտահերթ ընտրություններ՝ «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է և այդ ճակատում նույնպես պատրաստ է լինելու հաղթել իշխանությունը և ժողովրդին միակ հնարավորություն չթողնել ընտրության՝ ապաշնորհ «Իմ քայլի» խմբակցությունը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,-հայտարարեց Հակոբյանը: Նա ասաց, որ երբ փաստ դառնան արտահերթ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը երկու անգամ վարչապետ չընտրվի և արդեն իրավունքի ուժով ցրվի՝ «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է հաղթանակ տանելու համար՝ վերջապես այս երկրում կայունություն հաստատելու համար: «Հայրենիքի փրկության շարժման» ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Օնիկ Գասպարյանի որոշումը կայացնելիս դատարանը գործել է օրենքի շրջանակներում՝ դա ոչ փառաբանման է ենթակա, պարզապես դատարանը գործել է իրավասությունների շրջանակներում: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելուն, ապա նա նշեց, որ դրա վերաբերյալ հանդես կգան առանձին հայտարարությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր